Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Արոնյան…. Ո՞ւմ օգտին քվեարկել

722
Загрузка...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի առաջին նիստը:

Տարվա լավագույն մարզիկների ընտրությունն այսուհետ բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից:

Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվի 2017 թվականի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսությունը: Փաստորեն այսուհետ մարզասերները հնարավորություն կունենան քվեարկել իրենց սիրելի մարզիկների օգտին:

Այս տարվա լավագույն մարզիկի կոչմանը հավակնում են մասնավորապես շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը,  աշխարհի չեմպիոններ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը,  ինչպես նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Загрузка...

loading...