Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դի` դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված

636
Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա:

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Загрузка...

loading...