Բնակարանային գողություն կատարած անձին բնակիչները բռնել են գողության վայրից փախչելիս

207
Загрузка...

Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները հունվարի 29-ի գիշերը տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քաղաքացիները հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանություն:

Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պետրոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս Պետրոսյանի մոտ են եղել:

Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներից մեկից հեռուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է:

Загрузка...

loading...