Գուլպաներ և վարունգներ. ինչպես հասցնել կնոջը օրգազմի

716
Загрузка...

Բրիտանական Daily Mail-ը գիտական հետազոտությունների ընտրանի է հրապարակել՝ նվիրված կանանց աչքերում տղամարդու սեքսուալ գրավչության գործոններին։

Նիդերլանդացի գիտնականները վստահ են, որ թույլ սեռի ներկայացուցիչները 1,6 անգամ ավելի շատ են հաճույք ստանում, եթե սեքսի ժամանակ չեն հանում գուլպաները։ Մասնագետները գտնում են, որ դա նրանց հարմարավետության և անվտանգության զգացողություն է տալիս։

Իսկ այ կանադացի փորձագետները պարզել են, որ կանայք նախընտրում են տխուր տղամարդկանց, քանի որ նրանք կարծում են, որ այդպիսի զուգընկերները ի վիճակի են մեղքի զգացում ունենալ։ Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ քաղցրեղենի և վարունգի հոտերի համադրությունը ամենից շատն է գրավում կանանց։

Շոտլանդացի գիտնականները գտնում են, որ կանայք ընտրում են իրենց զուգընկերոջը՝ եղբոր նմանությամբ։ Իսկ ավստրիացի գիտնականների հետազոտության համաձայն՝ կանայք տղամարդկանց ավելի գրավիչ են համարում, երբ վերջիններս երաժշտություն են լսում։ Եվ վերջապես.անգլիական կենսաբանները պարզել են, որ ինքնավստահ տղամարդիկ ավելի շատ են գրավում կանանց։ Իսկ ամուսնության ձգտող կանանց դուր են գալիս ինքնասիրահարված տղամարդիկ։

Загрузка...

loading...