ԴԱՀԿ-ն այսուհետ չի բռնագանձի անձի միակ բնակարանը և նպաստը

477
Загрузка...

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  օրենքով  ամրագրված են գույքի այն տեսակները, որոնց վրա  հարկադիր կատարողը իրավասու չէ  բռնագանձում տարածել:

Օրենքով նախատեսված չի կարող բնռագանձվել՝

  • Հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները, մինչև 5.000 դրամ արժողությամբ գույքը
  •  գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաները  (հագուստեղենը, կոշկեղենը, սպիտակեղենը, մանկական պարագաներ)
  • մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները (ձեռնարկներ, գրքերը)

Ուշադրություն.    եթե վերանշյալ  առարկաները պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական  արժեք, ապա հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել նաև այդ գույքի բռնագանձման վերաբերյալ:


Բռնագանձման ենթակա չեն  նաև ՝ 2 միավոր ընտանի կենդանիները, 10 միավոր ընտանի թռչունները, անասնակերը, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է :

Օրենքով սահմանված  են նաև դրամական այն միջոցների ցանկը, որոնց վրա բռնագանձում տարածելը ևս  անթույլատրելի է համարվում: Դրանք այն դրամական գումարներն են, որոնք վճարվում են՝

  • առողջության, կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար
  • ալիմենտային պարտավորությունները մարելու համար

Ի դեպ  հարկադիր կատարողը իրավունք չունի բռնագանձում տարածել պետական նպաստենի վրա, եթե դրանք

  • ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա է ստացել կամ վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում՝ ընտանիքներին տրվող նպաստ է
  • վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց՝ որպես փոխհատուցում տրվող նպաստ
  • հաշմանդամնություն ունեցող անձանց տրվող նպաստ
  • տուժողին՝ լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար հատկացվող նպաստ
  • աշխատանքից ազատվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ:

ԴԱՀԿ-ն անձի միակ բնակարանի վրա բռնագանձում չի տարածի 

Загрузка...

loading...