Եղվարդում պարտքի դիմաց առեւանգել են 3-րդ դասարանցի աղջիկ երեխային

228
Загрузка...

Եղվարդ քաղաքում փետրվարի 1-ին, քաղաքացուհին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը եւ պահանջել վերադարձնել պարտքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Փետրվարի 1-ին Եղվարդ քաղաքի քաղաքացուհին հաղորդում է տվել ոստիկանություն, որ իրեն ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն եւ պահում է այնտեղ՝ պահանջելով՝ պարտքը տալու պարագայում վերադարձնել երեխային : Բնականաբար մոր դիմելուց հետո ոստիկանները երեխային հանձնեցին ծնողին»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ի երեկոյան ժամը 14-ի սահմաններում, երեխան սովորում է 3-րդ դասարանում։

Էդգար Ջանոյանը նշեց, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...

loading...