Երեւանում մահացու ելքով վրաերթի մեջ մեղադրվող 31-ամյա կինը դատապարտվեց պայմանական ազատազրկման

784
Загрузка...

Երեւանում հունիսի 28-ին հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 31-ամյա կինը դատապարտվեց 1.5 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արմինեն հունիսի 28-ին ժամը 20:20-ի սահմաններում մեքենան վարել է Իսակով պողոտայի կողմից Մայրաքաղաքային փողոցով դեպի Էջմիածին: Այդ ընթացքում 31-ամյա կինը որտեղ թույլ է տվել ՃԵ կանոնների խախտում եւ մեքենայի հետևի ձախակողմյան մասով վրաերթի ենթարկել հետիոտն Օնիկ Հ.-ին՝ պատճառելով մահ:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արմինեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1 տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով: Միեւնույն ժամանակ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հունիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 31-ամյա Արմինե Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Загрузка...

loading...