Թրամփը կնոջ կողմից հերթական արհամարհանքին է արժանացել

189
Загрузка...

Ֆլորիդայի Փալմ-Բիչ օդանավակայանում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արհամարհել է ամուսնու հետ լուսանկարվելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Համաձայն արարողակարգի՝ առաջին անձիք օդանավից իջնելուց հետո փոքր-ինչ կանգ են առնում՝ լուսանկարվելու համար։

Սակայն Մելանյան կանգ չի առել, ինչպես նաև ձեռքը չի տվել ամուսնուն, այլ որդու հետ լուռ մոտեցել է ավտոշարասյան մեքենային։

Նշվում է, որ նախագահական ընտանիքը հանգստյան օրերը կանցկացնի Ֆլորիդայում։

Загрузка...

loading...