Ինչու Արևելքում, լսելով երաժշտությունը, ոտքը տակտին համաչափ երբեք գետնին չեն խփում

239
Загрузка...

Հունգարացի անվանի ազգագրագետ, ճանապարհորդ ևմիաժամանակ հետախույզ Արմինիուս Վամբերին (1832–1913) դերվիշիհագուստով այնպիսի տեղեր է մտել, ուր քրիստոնյաներին սպանել ենանմիջապես: Նա այնպես է պատրաստվել՝ յուրացնելով մահմեդական բոլորավանդույթները, որ հանկարծ իրեն չբացահայտեն որևէ անսպասելի վայրում:

Բայց մի անգամ նա քիչ էր մնում բռնվեր, երբ լսում էր Բուխարայի Յաղուբխանի նվագախմբի կատարած վիեննական վալսերը: Տեսնելով Վամբերիին՝Յաղուբ խանը կանչեց նրան իր մոտ և հայտարարեց.

«Երդվում եմ Ալլահով, դուդերվիշ չես, դու զգեստափոխված եվրոպացի ես»: Վամբերին հրաշքովկարողացավ դուրս գալ այդ իրավիճակից: Տարիներ անց, երբ Յաղուբ խանինհարցրին, թե նա ինչպես գլխի ընկավ, տիրակալը պատասխանեց.

«Արևելքում, լսելով երաժշտությունը, ոտքը տակտին համաչափ երբեք գետնին չեն խփում»:

Загрузка...

loading...