Ինքնասպան է եղել Ֆիդել Կաստրոյի ավագ որդին

207
Загрузка...

Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը, ինքնասպան է եղել։ Այդ մասին հաղորդում է Interfax.ru-ն։

Մի քանի ամիս Կաստրո կրտսերը բուժվում էր ընկճախտից։ Ավելի վաղ նա պահանջել էր իրեն հոսպիտալացնել, սակայն հետո անցել էր ամբուլատոր բուժում։

Դիաս-Բալարտը մի քանի ամիս շարունակ գտնվում էր մի խումբ բժիշկների հսկողության տակ՝ կապված խոր ընկճախտի հետ։

Այսօր առավոտյան նա ինքնասպանություն է գործել․ Կաստրո-կրտսերը 68 տարեկան էր։ Նշենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է 2 տարի առաջ, 90 տարեկան հասակում։

Загрузка...

loading...