Իշխանազրկումը կավարտվի ունեզրկումով. Վերնախավը զայրացած է ՀՀԿ-ից «վտակված» Հովիկ Աբրահամյանի վրա. «Իրատես»

436
Загрузка...

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։

Չնայած Արգամիչն այստեղ, այլուր և ամենուր պնդում է, թե ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակում, զի յուր բիզնեսներով է զբաղված, այնուհանդերձ, իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչով է նա «զբաղված» և «ումով», ուստի, ասում են, քաղաքական որոշում կա` եթե նա մի քիչ էլ խորանա, ապա նրա իշխանազրկումը կավարտվի նաև ունեզրկումով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

loading...