Լավագույնն «Արսենալի» դարպասապահն է, իսկ Մխիթարյանը․․․

347
Загрузка...

«Whoscored» պարբերականի վարկածով Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի` «Էսթերսունդ»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնյան թիմի դարպասապահ Օսպինան: Վերջինս ստացել է 8․4 գնահատական: 8․1 բալ է ստացել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ ստացել է 7․6 բալ: «Արսենալի» Մեկ այլ կիսապաշտպան Մեյթլենդ-Նիլսը ստացել է 8 բալ:

Նշենք, որ «Արսենալի» երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Загрузка...

loading...