Կատաստրոֆիկ իրավիճակ է հասունանում. Հայաստանում ջրապահանջարկն է ավելանալու, Թուրքիայում՝ ջրամբարները

142
Загрузка...

Արդեն մտավախություններ կան, որ այս տարի գյուղատնտեսությունն ունենալու է ոռոգման ջրի խնդիր՝ ավելին, քան նախորդ տարիներին. այս տարին տեղումնաբեր չէր:

Բացի տեղումներից, Արարատյան դաշտում արդեն 10 տարի է, ինչ ստորգետնյա ջրային ավազանի կրճատման, ձկնաբուծարանների կողմից Արարատյան դաշտի ստորգետնյա ճնշումային ավազանի գերշահագործման հետևանքով հողի ջրապահանջարկն ավելացել է շուրջ 25 տոկոսով:

Դրանից զատ, Հայաստանում 1,23 աստիճանով բարձրացել է ջերմաստիճանը: Ի դեպ, Արարատյան դաշտում գոլորշիացումն ավելին է, քան տեղումների քանակը: Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանում, հատկապես՝ Արարատյան դաշտում, ջրապահանջարկն այս տարի կտրուկ ավելանալու է:

Բացի մարդկային, բնական գործոններից, կա ևս մեկ հանգամանք, որ հատկապես Արարատյան դաշտում ստեղծելու է կատաստրոֆիկ իրավիճակ. Թուրքիան սահմանից այն կողմ ունի ջրամբարների լայն ցանց, իսկ վերջին տարիներին ջրամբարներ է կառուցում Արաքսի վտակների վրա՝ միտումնավոր պակասեցնելով դեպի Արաքս ջրի հոսքը:

Այդ ջրամբարները կկառուցվեն՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող Կագիզման (150 մլն. մ³  ), Բայբուեթ (52 մլն. մ³ ) և Սիրինկոյ (1.9 մլն. մ³ ) ջրամբարների: Նոր ջրամբարների շարքում են՝ Արաքս գետի վրա կառուցվող ջրամբարը՝ 285 մլն. մ³ նախագծային հզորությամբ, Արաքս գետի Կարս վտակի վրա՝ Կարսի ջրամբարը՝ 232 մլն. մ³ նախագծային հզորությամբ, Արաքս գետի վրա՝ Կարակուրդ ջրամբարը՝ 1 միլիարդ մ³ նախագծային հզորությամբ:

Նշված ջրամբարները կօգտագործվեն Թուրքիայի Իգդիրի և Կարսի տարածաշրջաններում՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի պահանջարկների բավարարման նպատակով:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի սահմանին գործում է Արխուրայնի ջրամբարը՝ շուրջ 500 մլն մ³ տարողությամբ, որը հավասարաչափ օգտագործվում է երկու երկրի կողմից: Այն կառուցվել է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ և սկսել է շահագործվել 1980թ.:

Թուրքիայում կառուցվող ջրամբարները սահմանի հակառակ կողմում Ախուրյանից 16 կմ հեռավորության վրա են՝ շուրջ 200 մլն մ³ տարողությամբ: Իհարկե, ջուրը լցվելու ջրամբար, ոչ թե Արաքս, և արդեն Ախուրյանի տարողությունը 2018 թվականից կլինի ոչ թե 500, այլ 200-300 մլն խմ ջուր: Եվ դա էլ նորից հավասարապես կիսելու են հայերի ու թուրքերի միջև:

Ստացվում է, որ ի թիվս հարևանությամբ գտնվող ջրամբարների, Հայաստանի սահման չհասած, Արաքսի սկզբնամասում կառուցվող 4 ջրամբարները միասին հաշվարկած՝ թուրքերը կկարողանան կուտակել մոտ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջուր: Սա այն դեպքում, երբ Արաքս գետի ջրային պաշարը տարեկան կտրվածքով կազմում են 2 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր: Ի դեպ, թուրքերը նույն իրականացնում են նաև նյուս հարևան երկրների դեմ:

Եփրատ, Տիգրիս գետերի հարևանությամբ ևս ջրամբարներ են կառուցել և Սիրիային, Իրաքին ջուր չէին տալիս. միայն այն ժամանակ, երբ «մուսուլման» եղբայրները դիմում էին Թուրքիային:

Թուրքիան տարածաշրջանում ոչ միայն դիվանագիտական, ռազմական միջոցներով է փորձում հսկողություն սահմանել, այլև քաղցրահամ ջրի:

NEWSPRESS.am

Загрузка...

loading...