ՄԵՂՔԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

222
Загрузка...

*** Եթե դու չես մեղանչել քո և մնացած մարդկանց հանդեպ, կնշանակի դու չես մեղանչել Աստծու առաջ:

*** Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:

*** Դու ապրում ես մեղքի մեջ. այնպե՛ս արա, որ մեղքը չապրի քո մեջ:

*** Աստված մարդուն վերև է քաշում նրա մի մազից բռնած. թեթևացի՛ր մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:

*** Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:

*** Ես չգիտեմ` Աստված ներում է իմ մեղքերը, թե ոչ: Ես չեմ ներում:

*** Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:

*** Աջ ձեռքը մեզ քաշում է մեղքի ճահիճը, իսկ ձախը` դուրս հրում: Հիշի՛ր. ի ծնե մեր աջ ձեռքը ձախից ուժեղ է:

*** Նույնիսկ մեղքը մարդ չի կարող գործել առանց Աստծու օգնության:

*** Գործած յուրաքանչյուր մեղք մի քար է մարդու և Աստծու միջև պատի: Մենք բոլորս արդեն շարել ենք մեր չինական պարիսպը:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Загрузка...

loading...