Մխիթարյանը տաղանդ է, ես զարմացած չեմ «Յունայթեդի» վրա․ Արսեն Վենգերը հայ ֆուտբոլիստի մասին

117
Загрузка...

«Մխիթարյանը տաղանդ է և աշխատասեր: Հայ ֆուտբոլիստը գիտի թե մենք ինչպես ենք ցանկանում խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդում» նա բավարար խաղաժամանակ չէր ստանում և ես շատ զարմացած չէի, որ նրանք որոշեցին վաճառել Հենրիխին: Երևի թե «Յունայթեդն» ուներ Մխիթարյանից հրաժարվելու իրենց պատճառները»,- «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Վերջինս գոհ է նար Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգի համագործակցությունից․ «Երկու նորեկները լավ տպավորություն թողեցին և շուտ հարմարվեցին խաղին: Նրանք տեխնիկապես լավ զարգացած են ու արագաշարժ են:Այս ֆուտբոլիստներն ունեն բոլոր որակները մեր թիմի մի մասը դառնալու»,- նշել է Վենգերը:

Загрузка...

loading...