Մխիթարյանը 20 միլիոն ֆունտ է պահանջում «Մանչեսթեր Յունայթեդից»

583
Загрузка...

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 20 միլիոն ֆունտ փոխհատուցում է պահանջել ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար: Այս մասին գրում է express.co.uk պարբերականը նշելով, որ մինչև Մխիթարյանը «ոսկե հաջողություն» չասի «Յունայթեդին» և չստանա փոխհատուցումը պայմանագիր չի կնքի «Արսենալի» հետ:

Հայ ֆուտբոլիտի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2․5 տարի հետո:

Պարբերականը մեջբերել է, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի այն հայտարարությունը, որ հայ ֆուտբոլիստը կկայացնի այնպիսի որոշումը որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար:

Հիշեցնենք, որ ըստ բրիտանական «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կողմերը սպասում են Մխիթարյանի որոշմանը: Սանչեսի համար «Արսենալը» պահանջել է 35 միլիոն ֆունտ գումարած Մխիթարյանի տրանսֆերը:

Загрузка...

loading...