Ով է Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը. կենսագրությունը

656
Загрузка...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար:

Նորանշանակ նախարարի կենսագրությունը

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20-ին:

Կրթություն

1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1987-1989 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:

1992-1999 թթ. – Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։

1999-2007 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։

2007-2008 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։

2008-2010 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։

2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։:

2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

Պարգևներ և կոչումներ

ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2009)։

Արդարադատության փոխգնդապետ:

Загрузка...

loading...