Սամվել Ալեքսանյանին պատկանող հյուրանոցում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» փեսայի դին. Shamshyan.com (Ֆոտո)

1001
Загрузка...

Երեւանի «Նաբերեժնի» հյուրանոցում այսօր՝ հունվարի 27-ին, հայտնաբերվել է տղամարդու դի: Ժամը 09։30-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հյուրանոցային համալիրի թիվ 1 համարի առաջին հարկի ննջասենյակում հայտնաբերել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Գոռ Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու եւ մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։

Նշենք, որ Վերնիսաժում կրակոցների գործով Գոռ Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտել 6.5 տարվա ազատազրկման: Նա ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներմամբ:

Загрузка...

loading...