Սերժ Սարգսյանի ուղերձը Արսեն Վենգերին․ ՀՀ նախագահի բացառիկ հայտարարության բանաձևը

307
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ մրցավեճում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հաջող ելույթը Լոնդոնի «Արսենալի» կազմում տպավորել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

«Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, և նա դեռևս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, և մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարևոր հանգամանք է», – Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի այս հայտարարությունը, ըստ էության, բացառիկ կարելի է համարել մի քանի տեսանկյունից: Կրկին անգամ կարևորելով Մխիթարյանի դերը՝ մեր ժողովրդի աշխարհում ճանաչելի դարձնելու գործում Սերժ Սարգսյանը մեր հավաքականի ավագին Պրեմիեր լիգայում դարձրեց միակը, ում խաղին հետևում և նույնիսկ գնահատական է տալիս պետության նախագահը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը միևնույն ժամանակ ուղերձ էր «Արսենալի» ղեկավարությունը և մասնավորապես գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Կարծում ենք ցանկացած թիմի ղեկավար կամ ցանկացած թիմի մարզիչ հպարտ կլիներ որ իր խաղացողը և իր թիմը հիշատակվեր պետության նախագահի կողմից: ՀՀ նախագահի այս հայտարարությունից հետո կամա թե ակամա կմեծանա Մխիթարյանի դերը «Արսենալում» և ընդհանրապես Պրեմիեր լիգայում: Օրեր առաջ Արսեն Վենգերը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ: Վենգերը համեմատել էր իր թիմի հին և նոր ֆուտբոլիստներ Սանտի Կասորլային և Հենրիխ Մխիթարյանին: «Կասորլան և Մխիթարյանը նման են: Սանտին որպես ֆուտբոլիստ բացառիկ է: Մխիթարյանին հանդիպել եմ, երբ նա դեռ չէր խաղում «Մանչեսթեր Յունայթեդում» միշտ էլ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվում է ֆուտբոլին: Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք»,- ասել էր Վենգերը: Լսելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարծում ենք Վենգերը ավելի մեծ հետաքրքրություն կունենա Հայաստանի նկատմամբ: Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ազդակ էր պատանիների և երեխաների համար, որոնք ցանկանում են ֆուտբոլիստ դառնալ:

Պատմության մեջ թերևս առաջին անգամ Հայաստանի նախագահի կողմից կարևորվեց ֆուտբոլի դերը մեր երկրում: Ֆուտբոլով զբաղվող յուրաքանչյուր երիտասարդ և երեխա այսուհետ ավելի պատկերավոր կտեսնի սիրած մարզաձևով զբաղվելու հեռանկարը: Ֆուտբոլի մեր երկրում եղել է և կլինի ամենամասսայական մարզաձևը: Ֆուտբոլն ամենատարածված մարզաձևն է աշխարհում և համախմբում է միլիոնավոր մարդկանց: «Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ և անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երևի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաև շատ նուրբ կատարողականը»- երեկ ասաց Սերժ Սարգսյանը: Վերջինիս ելույթը կարելի է ասել սկիզբ է դնում մեր երկրում ֆուտբոլային մի նոր փուլի:

Վիճակն այնպիսին է, որ այսօր ունենք տեսանելի արդյունք ի դեմս Մխիթարյանի և նոր հաջողություններ ունենալու մեծ ցանկություն ինչպես նաև նախադրյալներ: Ու եթե ի դեմս ՀՀ նախագահի լուրջ քայլեր կատարվեն մարզաձևը զարգացնելու համար՝ մոտ ժամանակներս նոր Մխիթարյաններ ունենալու հեռանկարը շատ ավելի իրատեսական կլինի:

նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Загрузка...

loading...