Օբամեյանգ. Մխիթարյանն ինձ համար եղբոր պես է

237
Загрузка...

Վերջերս «Արսենալ» տեղափոխված Պիեր Էմերիկ Օբամեյանգը ուրախ է վերամիավորվելու Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հետ միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիա»-ում, հայտնում է Sports.ru-ն:

«Ես իսկապես երջանիկ եմ, որ նորից նույն թիմում եմ խաղում Միկիի հետ։ Միկին ինձ համար եղբոր պես է։ Լավ ընկեր է։ Մենք նախկինում էլ ենք միասին խաղացել, և ուրախ եմ, որ կրկին տեսնում եմ նրան»,- ասել է Օբամեյանգը։

Օբամեյանգը պատմել է, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանը զանգել և հետաքրքրվել, թե չի ուզու՞մ արդյոք տեղափոխվել «Արսենալ»:

«Ես նրան հարցրի`«նախ ասա, դու պայմանագիր կնքելու ես, թե՞ ոչ»: Եվ երբ Միկին ասեց, որ պայմանագիրը կնքված է, դա արդեն մեծ պատճառ էր «Արսենալ» տեղափոխվելու համար», – պատմել է ֆուտբոլիստը:

Նա ավելացրել է, որ ինքն ու Մխիթարյանն իրար հասկանում են ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս, ինչը թեթևացնում է խաղը։

Загрузка...

loading...