36-ամյա ամերիկուհի մանկավարժը փորձել է առևանգել աշակերտին՝ հյուրանոցում հետը սեքսով զբաղվելու նպատակով

241
Загрузка...

36-ամյա ամերիկուհի Ռենե Ռինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ West Career and Technical Academy դպրոցի աշխատակիցները նրա հեռախոսում նկատել են ինտիմ բնույթի նամակագրություն 17-ամյա աշակերտի հետ։ Այժմ մաթեմատիկայի ուսուցչուհու դեմ 5 կետից կազմված մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Ոստիկանության տվյալներով՝ կինը ոչ միայն սեքսուալ նամակագրություն է իրականացրել դեռահասի հետ և նրան ուղարկել իր մերկ լուսանկարները՝ փորձելով համոզել հանդիպել դպրոցի պատերից դուրս, այլև հեռուն գնացել. նա փորձել է առևանգել անչափահասին՝ հյուրանոցում նրա հետ սեքսով զբաղվելու համար։

Այժմ ուսուցչուհին գտնվում է կալանքի տակ, դատարանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակել։

Ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից։ Դպրոցի ղեկավարությունը շարունակում է աշխատել քննության հետ։

Загрузка...

loading...